06/12/2019 11:41
2018-ի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան
Հայաստանը 2018 թ-ից 66 մլրդ դրամով ավելացրել է պաշտպանական բյուջեն, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, այսինքն՝ մոտավորապես 28 տոկոսով: 2018թ.-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: ՀՀ կառավարությունը շարունակելու է հստակ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են», - ասաց Փաշինյանը: