06/12/2019 12:54
Ադրբեջանում թալիշական որևէ դպրոց կամ ԶԼՄ չկա. թալիշ քաղաքագետ (Տեսանյութ)
Չնայած Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշումներին՝ թալիշներն ամեն կերպ ջանում են վերադառնալ իրենց ազգային արմատներին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց թալիշ քաղաքագետ Զահիրադդին Իբրահիմովը։
Նրա խոսքով՝ ադրբեջանաբնակ թալիշների շարքերը գնալով ստվարանում են, մարդիկ սովորում են իրենց մայրենի լեզուն, ինչը շատ ուրախալի է։
«Միաժամանակ, որքան էլ Ադրբեջանը Եվրոպային հավաստիացնում է, որ երկրում գործում են թալիշական դպրոցներ, դասավանդվում է թալիշերեն լեզու, հեռարձակվում են թալիշական ռադիո և հեռուստաընկերություն, դա, մեղմ ասած, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանում թալիշական որևէ դպրոց, ԶԼՄ չկա։ Ես պատրաստ եմ պատասխան տալ ամեն բառիս համար», - ասաց ռուսաստանաբնակ թալիշ քաղաքագետը։