06/12/2019 13:28
ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայորը
Ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայոր Վիկտոր Շեյմովը 73 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է, գրում է «Washington Post»-ը:
Նշվում է, որ փախուստից առաջ Շեյմովն աշխատել է ԿԳԲ-ի ութերորդ գլխավոր վարչությունում, որը զբաղվում էր գաղտնագրմամբ, կապի և տեխնիկական անվտանգության ապահովմամբ:
1980 թվականին ԿՀՎ գործակալները նրան կնոջ և դստեր հետ դուրս են բերել Մոսկվայից:
Շեյմովն իր կյանքի մնացած մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում:
Նա մահացել է հոկտեմբերի 18-ին՝ Վիրջինիայի Վիեննա փոքրիկ քաղաքում գտնվող իր տանը: