06/12/2019 11:54
Անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպել է գալ քյաբաբանոցների բացմանը մասնկացել. Փաշինյան
Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ վարչապետն անդրադարձավ նաև մշակութային հեղափոխությանը:
Մասնավորապես Փաշինյանը նշեց, որ այս պահին մի շարք նվագախմբեր, մշակութային կոլեկտիվներ 100 տոկոսով ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչը զերծ է պահում նրանց իրենց նվաստացած զգալուց:
«Սա գործնականում նշանակում է, որ այս կոլելտիվները կարող են հաղթահարել «ձեռք պարզածի» կարգավիճակը: Ես տարիների ընթացքում վիրավորված եմ զգացել, անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ կոմերցիոն օբյեկտ է բացել և ինչ ա թե այս կոլետիվներին հովանավորչական գումար է տվել, տարել է մի հատ քյաբաբանոց ստիպել է, որ գա քյաբաբանոցների բացմանը մասնկացի մի հատ էլ հարցազրույց տա, ասի՝ «այս քյաբաբանոցն աշխարհի ամենբարձր երևույթն է…»: Ես վիրավորված եմ զգացել և պետբյուջեն սրանով է հեղափոխական, որ մեր մշակութային գործիչներին այս վիրավորանքից ազատ են»: