07/12/2019 10:11
«Հրապարակ». Բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպե՞ս են տեղի ունենալու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքն առաջին ղեկավարն է, որն ասում է` ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար, ու որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի ժողովրդի հետ. Դուք պատահաբար չգիտե՞ք, թե այդ բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպես են տեղի ունենալու, ինչ ֆորմատով, որտեղ՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։
«Հանգիստ, ինքնավստահ` հաղթողի դիրքերից են տեղի ունենալու»:
Չե՞ք ասի` որտե՞ղ են տեղի ունենալու այդ «ինքնավստահ» բանակցությունները` օդում, ջրում, ցամաքո՞ւմ։ «Որտեղ որ պարոն վարչապետը հարմար կգտնի` բոլոր հնարավոր տեղերում»:
Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանին։
«Ես միանշանակ կիսում եմ վարչապետի տեսակետները, որ` այո, պետք է հաշվի առնել նաև ադրբեջանական ժողովրդի տեսակետը»:
Ի՞նչ մոդելավորմամբ։ «Ղարաբաղյան գործընթացը մի պահ շեղվել է ճիշտ կարգավորման ուղուց, ու հիմա մենք փորձում ենք այն բերել իր նորմալ հունի մեջ. այդ մոդելավորմամբ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։