08/12/2019 17:00
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Այսօր լրանում է ԱԱԾ և ՀՖՖ նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի 40-ամյակը, որի առթիվ նրան շնորհավորական ուղերձ է հղել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Instagram-ի իր էջում Կադիրովը Վանեցյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել.
«Սիրելի ընկերնե՛ր, այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և գեներալի կոչում: Նա 2018թ.-ից գլխավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը: Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:
Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ»: