09/12/2019 10:24
Նյու Դելիում գործարանում կրկին հրդեհ է բռնկվել, որտեղ ավելի վաղ 43 մարդ էր այրվել
Նյու Դելիի Անաջ Մանդի թաղամասում կրկին հրդեհ է բռնկվել այն գործարանում, որտեղ նախօրեին կրակը խլել էր 43 մարդու կյանք, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Նոր հրդեհի պատճառը դեռ պարզ չի: Ըստ հեռուստաալիքի՝ իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ:
Կիրակի նույն ձեռնարկությունում տեղի է ունեցել ուժեղ հրդեհ, որը ծածկել է 55 քմ տարածք և խլել 43 մարդու կյանք: Եվս 16 մարդ վիրավորվել և այրվածքներ էր ստավել: Մահացածներն ու վիրավորները գործարանի աշխատակիցներն էին, ովքեր, անհայտ պատճառներով, գիշերն անցկացնում էին այնտեղ: