09/12/2019 12:50
Անդրանիկ Քոչարյանը խնդրում է երկարաձգել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետները
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ խնդրեց երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։
«Քննիչ հանձնաժողովի ժամկետը լրանալու կապակցությամբ միաձայն որոշում ենք կայացրել դիմելու ԱԺ-ին՝ աշխատանքային ժամկետը երկարացնելու հարցով։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր։
Հանձնաժողովն անց է կացրել 21 նիստ, քննվել է 10 զինծառայող, ինչի արդյունքում կազմվել է 415 հարց։ Դրանց վերաբերյալ ստացվել են պատասխաններ։ Դեռևս լսվող պաշտոնյաների թիվը կարող է հասնել 40-ի, ինչը մեր գնահատմամբ կտևի մի քանի ամիս», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ իրենք խնդրում են առավելագույն 6 ամիս ժամկետ։