09/12/2019 13:01
«Միսս աշխարհ» մրցույթի 2019-ի հաղթող է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը
ՀԱՀ-ի ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել է «Միսս աշխարհ» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթող, հայտնել է միջոցառման պաշտոնական կայքը:
26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ է: «Նա սոցիալական ցանցերում իր աշավը նվիրել է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: Նա հպարտորեն հանդես է գալիս բնական գեղեցկության օգտին և կանանց կոչ է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան»,- ասված է Զոզիբինի Տունցիի պրոֆայլում:
Մրցույթի ֆինալիստների եռյակ են մտել նաև Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը և մեքսիկուհի Սոֆյա Արագոնը: