09/12/2019 15:54
«Յուվենթուսը» Հոլանդին առաջարկում է տարեկան 3 միլիոն եվրո
«Յուվենթուսը» շարունակում է պայքարը «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար, որին հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» և «Նապոլին»:
Թուրինյան ակումբը կապ է հաստատել 19-ամյա նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ խաղացողին առաջարկելով տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսներ, հայտնում է Corriere dello Sport–ը: