09/12/2019 13:57
Օդեսայի քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Օդեսայի քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, փլատակներում փրկարարները գտել են ևս երկու դի, երկուշաբթի հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունից:
Չորեքշաբթի Օդեսայի տնտեսագիտական քոլեջում հրդեհ է բռնկվել: Նախկինում հաղորդվել էր տասը զոհի մասին: Նրանցից չորսի ինքնությունը հաստատվել է նույնականացման միջոցով, մահացել է քոլեջի երկու աշխատակից, ինչպես նաև ուսանող և ուսանողուհի: Շաբաթ հիվանդանոցում մահացել է հրշեջը, որը մասնակցել է մարմանը: