09/12/2019 10:59
Սիրիական Համայում մեկ մարդ է զոհվել հրթիռակոծության հետևանքով
Սիրիական Համա նահանգում ահաբեկիչների կողմից հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել, նաև մեկ երեխա վիրավորվել, հայտնում է սիրիական ազգային SANA գործակալությունը:
Գործակալության տվյալով՝ խաղաղ բնակիչը սպանվել է, իսկ երեխան տուժել Համա նահանգի հյուսիսում գտնվող Ալ-Ազիզիա գյուղում և Սքալբիա քաղաքում հրթիռայինարկերի ընկնելու հետևանքով:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: