09/12/2019 13:12
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ի սակարկությունների ընթացքում նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 58,91 դոլար:։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով նվազել են 0,30 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 64,20 դոլարի։