10/12/2019 13:56
Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն, սակայն առանձին դեպքերում ունենք իսկական դատավորին վայել գործելաոճ ունեցող մասնագետներ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Հարցին՝ հնարավո՞ր է ստանձնի ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանի պաշտպանությունը, նա պատասխանեց.
«Որպես իրավապաշտպան՝ ես արդեն իսկ իրականացնում եմ դա՝ լինելով այստեղ, հետևելով քրեադատավարական պրոցեսներին։ Ես փաստաբան չեմ, փաստաբանի արտոնագիր չունեմ»։