10/12/2019 19:40
Բրիտանուհին ձկների թափոններից ստեղծել է կենսաքայքայիչ պլաստիկ (Տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Լյուսի Հյուսը միշտ մտածում էր, ինչպես կրճատել մարդու վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Արդյունքում նա հայտնագործել է կենսաքայքայիչ պլաստի՝ որպես հումք օգտագործելով ձկների թափոնները: Շատերն ասում են, որ գյուտը պատմական է:
Լյուսին իր հայտնագործությունն անվանել է MarinaTex: Գլխավոր առավելությունն այն է, որ պլաստիկի այլ տեսակների համեմատ այն քայքայվում է սովորական ջերմաստիճանի պայմաններում՝ 4-6 շաբաթվա ընթացքում: