10/12/2019 13:46
Ապացույցները լիովին բավարար են՝ Մալյանի վրա հարձակվածներին ազատազրկելու համար. փաստաբան (Տեսանյութ)
Վկաների հետ խնդիր ունենք, որովհետև այն վկաներին, որոնց մենք մատնացույց արեցինք, չհայտնաբերվեցին, լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրեց ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ եղած ապացույցները լիովին բավարար են՝ ամբաստանյալների համար մեղադրական դատավճիռ ունենալու և իրական ազատազրկում պահանջելու համար», - հայտարարեց նա։
Ավելի վաղ ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը՝ «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով» դատական նիստից առաջ լրագրողներին ասել էր, որ «Ռեստարտի» պահանջն հակաիրավական է. չեմ կարծում, որ դատարանը կարող է տուրք տալ անգրագետ մոտեցմանը:
«Ես իրավական մոտեցում եմ ակնկալում դատարանից։ Իսկ եթե դատարանը ենթարկվի իշխանական ճնշումներին, և որոշի այդ խուլիգանախմբին ազատ արձակել, ապա ոչ ոքի ոչինչ չի խանգարի կրկնել նույն արարքը», - նշեց Մալյանը։
Մալյանի խոսքով՝ տղամարդկային չէ, երբ որոշ անձինք չեն տեսել իրեն լռեցնելու այլ մեթոդ, քան գիշերով իր վրա հարձակվելը։ «Հիմա այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրավական հետևանքներ կրելու», - շեշտեց նա։