10/12/2019 18:19
Նշվել է Լուժկովի մահվան պատճառը
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում սրտի վիրահատությունից հետո: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է նրա շրջապատի մի աղբյուր:
Ըստ նրա՝ այժմ որոշվում է նախկին ղեկավարի մարմինը Ռուսաստան տեղափոխելու հարցը: «Զբաղված ենք թղթերի ձևակերպմամբ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նա Մոսկվայի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել է ավելի քան 18 տարի՝ 1992 թվականի հունիսի 6-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 28-ը: