10/12/2019 13:08
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց
ԱԺ-ն այսօր ընդունեց «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. Ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։
Որոշումն ընդունվեց 95 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկության դրվեց նաև 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ նախագիծն ընդունելու մասին հարցը։
Որոշումն ընդունվեց 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նազեցման և կանխարգելման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին։ «Լուսավոր Հայաստան» պխմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ մինչև առկա թերությունները կշտկվեն՝ իրենք օրինագծին դեմ կքվեարկեն։