10/12/2019 19:15
Թուրքիան կարող է զորքեր ուղարկել Լիբիա՝ այդ երկրի կառավարության խնդրանքով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել թուրքական զորքեր Լիբիա ուղարկելու հնարավորությունը, եթե այդ երկրի կառավարությունը հանդես գա նման խնդրանքով:
Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր:
Հունաստանը, Եգիպտոսը և Լիբիայի արևելքում նախագահող Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) թուրք-լիբիական հուշագրերն անվանել են անօրինական և անվավեր: Ուրբաթ Աթենքում Լիբիայի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ, նրան տրվել է երեք օր Հունաստանը լքելու համար: