10/12/2019 15:17
Չորս մարդ է զոհվել Չեխիայի հիվանդանոցներից մեկում հրաձգության պատճառով
Հրաձգություն է տեղի ունեցել չեխական Օստրավա քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Տեղի լրագրողները նշում են, որ երեքշաբթի տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս երկու քաղաքացի վիրավորվել է: Իր հերթին ոստիկանությունը հաստատել է չորս մարդու մահը:
Արտակարգ ծառայություններն այս պահին դեպքի վայրում են: Բացի այդ, միջադեպի մանրամասները պարզվում են: