10/12/2019 15:01
Սիրիացի զինվորականների և թուրքական զորքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Սիրիական բանակի ստորաբաժանումները երեքշաբթի կրակ են բացել թուրքական զորքերի ուղղությամբ՝ Հասեք նահանգի սահմանամերձ Թել Թամեր շրջանի արևմուտքից: Ըստ կառավարական Al Ekhbariya հեռուստաալիքի՝ փոխհրաձգությունն այժմ շարունակվում է է Լեյլան, Ումմ ալ-Հեիր և Ալ-Քուզեյլիա բնակավայրերի մոտակայքում: Կողմերի կորուստների մասին տեղեկությունը ստուգվում է:
Թել Թամերը բնակեցված է հիմնականում ասորի քրիստոնյաներով: Սիրիական զինված ընդդիմության հարձակումը հանգեցրել է նրա մեծ թվով բնակիչների տեղահանմանը: Նոյեմբերին Թալ Թամերում հրադադարի ռեժիմը խարխլվել է զինյալների կողմից: