10/12/2019 12:30
Նոր ԱԷԿ կառուցելու հեռանկար չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել նախ մինչև 2026 թվականը. Պապիկյան (Տեսանյութ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկում:
«Հիմա Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների պրոեկտներ ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն՝ Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը», - ասաց նախարարը:
Հարցին, արդյոք դիտարկվում է 2-րդ էներգաբլոկն արդիականացումից հետո շահագործել մինչև 2036 թվականը՝ Պապիկյանն ասաց.
«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց գոնե իր հնարավորությունները դա թույլ են տալիս»: