10/12/2019 16:40
Աֆղանստանում թալիբների կողմից հրաձգության հետևանքով սպանվել է հինգ ոստիկան
Առնվազն հինգ ոստիկան է սպանվել, 21 իրավապահ և չորս քաղաքացիական անձ վիրավորվել՝ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ նահանգում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների կողմից ականանետերային գնդակոծության ընթացքում, հայտնում է «Պաժվակ» գործակալությունը՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին:
Երկուշաբթի երեկոյան շրջանի ոստիկանության բաժինը և բնակելի շենքը ականանետային գնդակոծության է ենթարկվել, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ինամուդդին Ռահմանին: Անանուն աղբյուրը «Պաժվակ»-ին հայտնել է, որ այդ ժամանակ թաղապետարանում տեղի է ունեցել ոստիկանության և հետախուզական գործակալությունների հանդիպումը: