11/12/2019 13:34
Այո, 600 միլիոն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց մենք ստիպված ենք այդ բարձր գինը վճարել. Թունյան
Այո, 600 միլիոն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց մենք ստիպված ենք այդ բարձր գինը վճարել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցությա պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու արդեն ընդունված օրինագծին։
«Եթե մենք գտնում ենք, որ այդ խնդիրը պետք է անցնցում լուծվի, ՀՀ ապագային միտված այս քայլի համար 600 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ», - ասաց նա։
Հարցի՞ն՝ հնարավոր է, որ ինչ-որ պահի դատավորներին տրվող թոշակները չեղարկվեն, ճեպազրույցին ներկա ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը շեշտեց՝ որևէ խորամանկությաուն այս օրենսդրական նախաձեռնության մեջ չկա։