11/12/2019 12:23
Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո
Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի ու նրա նվագախմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո, այսօր լրագրողնեի հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխաքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
Նա ասաց, թե ծախսերը բազմազան են։
«Դեկոր, լույս, բեմ, հրավառություն և այլն, իսկ ծախսերի բացվածքը կարող եք ստանալ ընկերություններից, մենք իրավունք ունենք հրապարակելու ծախսերի այն մասը, որոնց հրապարակման թույլտվություն տալիս է տվյալ ընկերությունը», - ասաց Վիրաբյանը։