11/12/2019 09:40
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը շուտով ավելի առարկայական կդառնա
«Հրապարակ» թերթը գրում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որն ամիսներ շարունակ շրջանառվում է, հնարավոր է, որ շուտով ավելի առարկայական դառնա։ Վերջերս մարզպետի օգնական է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու Կառլեն Մկրտչյանը, որն «ուսումնառության» շրջան է անցնում։ Համապատասխան պատրաստման դեպքում հնարավոր է նա Գարիկ Սարգսյանի փոխարեն նշանակվի մարզպետի պաշտոնում: