11/12/2019 10:34
Լավրովը բարձր է գնահատել Թրամփի հետ հանդիպման արդյունքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև լավ հարաբերություններից բխող շահը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կասկած չունենք, որ նախագահ Թրամփը հասկանում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև լավ հարաբերություններից սպասվող օգուտները՝ ամերիկացիների, ամերիկյան բիզնեսի և ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների համար շահը և աշխարհում տիրող իրավիճակի համար», - ասել է Լավրովը՝ Թրամփի հետ հանդիպումից հետո:
Ըստ նրա՝ նման հարաբերություններում չպետք է լինեն փոխզիջման տարեր այս կամ այն կողմին, դրանք պետք է նաև «հիմնվեն շահերի հավասարակշռության, պրագմատիզմի և փոխշահավետության վրա»:
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Միացյալ Նահանգներում ոչ բոլորն են կիսում այս դիրքորոշումը՝ փորձելով «դանդաղեցնել» հարաբերությունների կարգավորումը՝ նոր պատժամիջոցների կիրառմամբ:
Դեկտեմբերի 10-ին Լավրովը ժամանել է Վաշինգտոն: Բացի Թրամփի հետ հանդիպումից, որը տևեց մոտ 45 րոպե, Ռուսաստանի նախարարը բանակցություններ է վարել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: