11/12/2019 09:49
«Փաստ». Արման Սարգսյանը հաջող է հանձնել իր «քննությունը»
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում: Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններին՝ արդեն ոչ որպես ԺՊ-ներ:
Տեղեկությունների համաձայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար թեկնածուների շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, և վերջնական ընտրությունը կանգնել է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի վրա: Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա նույն աղբյուրների պնդմամբ, անցած երկուսուկես ամիսների ընթացքում Արման Սարգսյանը հաջող է հանձնել իր «քննությունը», և հենց նա էլ կդառնա ոստիկանապետ: