11/12/2019 13:57
Ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այս «մեկնած» ձեռքը չի սեղմի. Տարոն Սիմոնյան
Երբ մենք դատավորների քանակի ավելացման հարց ենք բարձրացրել, իշխանությունից հայտարարել են, որ բյուջեում գումար չկա և սպասում են, որ ինչ-որ տեղից բարեգործ մարդիկ գումարներ տան, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Մինչդեռ մեր եղած գումարը մենք անխնա բաժանում ենք, ինչ է թե մեկ դատավոր գնա թոշակի։ Սա որևէ կերպ տրամաբանական չէ: Ես այստեղ բարոյական առումով խնդիր եմ տեսնում, որովհետև դատավորները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձիք են և երբ հանդես եք նրանց գալիս նման առաջարկությամբ, հատկապես նրանց, ովքեր մի քանի տարի են աշխատել, և ասում են՝քանի որ լավը չեք, մենք ձեզ չենք հավանում, եկեք փող տանք, դուք գնացեք, դատավորներն, ըստ էության, վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը փողի դիմաց: Ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այս «մեկնած ձեռքը» չի սեղմի», - ասաց պատգամավորը։
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս նախագծով իրենք ձեռք են մեկնում ՍԴ դատավորներին: