11/12/2019 12:52
Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս է հայտնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը և հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի:
«Շատ լավ հանդիպում անցկացրեցի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ», - գրել է Թրամփը:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր, «ներառյալ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ՄՓՀՀՎ-ի (Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման) պայմանագիրը, միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը և ընտրություններին միջամտությունը»:
«Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր երկխոսության շարունակմանը»,- հավելել է ԱՄՆ նախագահը: