11/12/2019 10:58
Կրետեի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Հունական Կրետե կղզու ափամերձ հատվածում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21.58-ին (Երևանի ժամանակով 01.58): Էպիկենտրոնը գտնվել է Պալեկաստրոն փոքրիկ գյուղից 35 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախը՝ 57.3 կմ խորության վրա էր:
Հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել: