11/12/2019 13:52
Կանադայում թռիչք է իրականացրել ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող օդանավը (Տեսանյութ)
Աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրականությամբ, երեքշաբթի թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, ասվում է Harbour Air Seaplanes ընկերության հաղորդագրության մեջ:
Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության և magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ, որը «հեղափոխություն է իրականացնում էլեկտրական ավիացիայի ոլորտում»:
Օդանավը վարել է Harbour Air-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը «մտել է պատմության մեջ»:
Ինքնաթիռի շարժիչը «ինքնաթիռների սնուցման մաքուր և արդյունավետ եղանակ է ապահովում»: