11/12/2019 11:16
Նյու Ջերսիում հրաձգության հետևանքով 6 մարդ է մահացել
Ամերիկյան Ջերսի-սիթիում հրաձգության հետևանքով վեց մարդ է մահացել, որոնց շարքում կա ոստիկան, հայտնում է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ սպանությունը քննող ոստիկանը մոտեցել է երկու կասկածյալի, որոնք կրակ են բացել ու սպանել նրան։
Այնուհետև նրանք բարիկադավորվել են խանութում ու մի քանի ժամ շարունակ փոխհրաձգություն իրականացրել իրավապահների հետ։
Թաղամասը շրջափակվել է: Ականատեսների վկայությամբ՝ հարյուրավոր կրակոցներ են հնչել։
Արդյունքում չարագործը ոչնչացվել է։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է նաև քաղաքացիական 3 անձ։ 2 ոստիկանն վնասվածքներ է ստացել։