13/12/2019 09:03
Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը
Կյանքի 60-րդ տարում այսօր առավոտյան Երևանի բուժկենտրոններից մեկում մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը, Aysor.am-ին տեղեկացրին նրա հարազատները:
Նա ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին Ախալքալաքում:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է:
ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարոի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Aysor.am-ը ցավակցում է մարզիկի հարազատներին և ընկերներին: