13/12/2019 12:53
Ճիշտ կլինի, որ Մնացականյանն արձագանքի Մամեդյարովի հայտարարությանը. Վարչապետի խոսնակ (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ձեռնպահ է մնում մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, քանի որ դրան հպանցիկ է ծանոթացել։
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ ում հետ իրենք կոնկրետ բանակցում են՝ պարոն Մնացականյանը կամ իր խոսնակն արձագանքեն այդ հարցազրույցին», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հարցազրույցում ասել էր, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում է «կոնկրետ և իրական պահեր»:
«Բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր», - ասել էր Մամեդյարովը։