13/12/2019 11:44
Հուսով եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը շուտով կվերացվի և ասուլիսի հնարավորություն կստեղծվի. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ)
Պատրաստակամության մասով որևէ խնդիր չկա։ ՀՀ երկրորդ նախագահը նույնիսկ կալանքի վայրից հարցազրույցներ է տալիս, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ազատության մեջ հայտնվելուց հետո վերջինս պատրաստ կլինի՞ շփվել լրատվամիջոցների հետ։
«Լրագրողների հետ շփման, ասուլիս չանելու կամ ընտրովի շփվելու որևէ խնդիր չկա։ Տեխնիկապես, ես կարծում եմ, մենք կլուծենք հարցը, որ ասուլիսին ոչինչ չխանգարի։ Հուսով եմ՝ ապօրինի կալանքը շուտով վերացվելու է, և այդ հնարավորությունը ստեղծվելու է», - խոսքն ամփոփեց Սողոմոնյանը։