12/12/2019 23:06
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է. շնորհակալություն ենք հայտնում Սենատի բոլոր անդամներին. Զոհրաբ Մնացականյան
ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Twitter-իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
«Այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Ռոբերտ Մենենդեզին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», - նշել է նախարարը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) անցկացրեց Հայոց Ցեղասպանության բանաձևը: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն է: