13/12/2019 09:48
«Հրապարակ». Իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի առաջարկով, նախատեսում են ոստիկանությանն իրավունք վերապահել՝ ունենալու տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ իրականացնելու համար: Նախկինում էլ ոստիկանությունն ուներ այդ իրավունքը, բայց կատարում էր ԱԱԾ-ի տեխնիկայով, ըստ այդմ՝ ԱԱԾ-ի գիտությամբ։
Համակարգի աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ սրա իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը։ Եվ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կասկածամտությամբ, ով վախենում է դավադրություններից և ուժային կառույցների դժգոհությունից, ուզում է ամեն ինչ վերահսկել»: