13/12/2019 13:49
Ջոնսոնը խոստացել է երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ից ոչ ուշ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է ընտրողներին ավելացնել առողջապահության ազգային ծառայության ֆինանսավորումն և ապահովել առանց «բայց»-երի կամ «եթե»-ների Brexit:
Բրիտանացի վարչապետը վստահաբար ընտրվել է խորհրդարան՝ ստանալով 25 հազար մարդու աջակցությունը: 650 ընտրական տարածքներից 440-ի տվյալների վերջնական մշակումից հետո պահպանողականները հաստատուն կերպով առաջատարն են: Նրանք ստացել են 231 մանդատ (32-ով ավելի, քան 2017 թվականին), ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 153 մանդատ (43-ով պակաս, քան 2 տարի առաջ):
«Մենք դա արեցինք: Մենք հասանք դրան: Նոր օրվա նոր արալույս է եկել: Ձեր վստահությունը պարտավորեցնող է», - հայտարարել է Ջոնսոնը:
«Այս մանդատով մենք կկարողանանք իրականացնել Brexit: Մենք ԵՄ-ից դուրս կգանք հունվարի 31-ին: Ոչ մի «բայց» կամ «եթե»», - ասել է նա:
«Եկեք իրագործենք Brexit-ը, բայց մինչ այդ, ընկերներ, հրավիրում եմ ընթրելու»,-հավելել է նա: