13/12/2019 09:54
«Ժողովուրդ». «Լիդիան Արմենիա»-ն անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն առաջիկայում պատրաստվում է բացահայտումներ անել:
Թերթի տեղեկություններով` դա վերաբերելու է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին. ընկերությունը պետք է շահագործեր Ամուլսարի հանքավայրը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովը փաստաթղթեր է ուսումնասիրել, որտեղ, պարզվում է, ակնհայտ երևում է, որ ընկերությունը անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել:
«Եթե «Լիդիան Արմենիան» համարում է, որ 4 հարյուր միլիարդ դրամի ներդրում է արել, մենք պետք է հասկանանք` որտեղ են արվել այդ ներդրումները և ինչ արդյունավետությամբ: Այս և նմանատիպ ուսումնասիրությունները պետք է իրականացնենք», - «Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը: