13/12/2019 15:34
Բրիտանական «Լիբերալ-դեմոկրատների» առաջնորդը չկարողացավ պահպանել իր տեղը խորհրդարանում
«Լիբերալ-դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ջո Սուինսոնը, որը ձգտում էր հասնել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու չեղարկման, չի կարողացել պահպանել իր տեղը բրիտանական խորհրդարանում: Այդ մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո ձայների շարունակվող հաշվարկի արդյունքներով:
Քաղաքական գործիչը, որը հավակնում էր իր կուսակցության դիրքերի ամրապնդմանը՝ որպես երկրի երրորդ քաղաքական ուժ, Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցչին պարտվել է ընդամենը 149 ձայնի տարբերությամբ:
«Այս արդյունքները կհանգեցնեն սարսափի ու խառնաշփոթության», - հայտարարել է քաղաքական գործիչը՝ պարզաբանելով, որ նկատի ունի ԵՄ-ից երկրի այժմ անխուսափելի դուրս գալը և ազգայնականության աճը Շոտլանդիայում:
Ըստ գործող կանոնների՝ այժմ Սուինսոնը պետք է հրաժարվի կուսակցության առաջնորդի լիազորություններից, որոնք նա կատարում էր այս տարվա հուլիսից: