13/12/2019 16:06
Թուրքմենստանը արգելել է կոռուպցիայի համար դատապարտվածների համաներումը
Թուրքմենստանի իշխանությունները որոշել են ներման և համաներման ակտեր չկիրառել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների գործով դատապարտվածների համար, ուրբաթ հաղորդել է ռուսալեզու «Չեզոք Թուրքմենստան» թերթը:
Թուրքմենստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքը ստորագրվել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից և հրապարակվել տպագիր մամուլում: