13/12/2019 12:19
Ոստիկանության ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքեր կտեղադրվեն. նախագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող սարքեր տեղադրել: Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208 մլն դրամ։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ այսօրինակ նախաձեռնության նպատակը խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։
Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի: