13/12/2019 11:41
Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ անց կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ ԵվրԱզԷՍ-ի տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու համար:
Նախատեսված են բարձր մակարդակով ոչ պաշտոնական հանդիպումներ, ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ ուրբաթ Երևանում կայացած ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստի շրջանակում:
Ակումբի երրորդ հանդիպումն անցկացվում է «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ները. անկեղծ զրույց» թեմայով: