13/12/2019 17:55
«Քռչո-Տռճո VS Ամանոր». Նարեկ Դուրյանի ամանորյան կատակերգական ներկայացումը փոքրերի ու մեծերի համար է
Ամանորյա տոներին ընդառաջ ու նաև տոնական օրերին «Բոհեմ» թատրոնի ամենասպասված հանդիսատեսը փոքրիկներն ու նրանց ծնողներն են լինելու, քանի որ բեմում Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Քռչո-Տռճո VS Ամանոր» մանկական երաժշտական կատակերգությունն է ներկայացվելու: Բեմադրիչը վստահ է՝ դահլիճում գտնվող տարբեր սերունդներ նույն չափաբաժնով հաճույք կստանան ներկայացումից:
Բեմում կլինեն սիրված դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Ռուզաննա Մանուչարյանը, Արտակ Մանուկյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը, Արթուր Ղարիբյանն ու Արմինկա Հովսեփյանը, ովքեր «Բոհեմ»-յան հանդիսատեսին երբեք առիթ չեն տվել դժգոհ հեռանալու թատրոնից:
Ներկայացման երաժշտական ձևավորումը նույնպես Նարեկ Դուրյանին է պատկանում:
«Քռչո-Տռճո VS Ամանոր»-ը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 20-ից 26-ը և հունվարի 3-6-ը: