14/12/2019 14:02
Արտահերթ ընտրություններ պետք են իշխանություններին, որ չճխլվեն ղարաբաղյան բանակցությունների բեռի տակ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նման կարծիք Աշոտյանը հայտնեց «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ:
«Իրենց շատ դժվար է լինելու այն հարցերում ասել «չէ», որտեղ Սերժ Սրագսյանն էր ասել «ոչ»: ՀՀ քաղաքական համակարգում կա դիսբալանս. Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ում վրա հղում անի, երբ ինչ-որ հարցով ասի՝ «չէ»: Այս հարցը լուծելու համար օր առաջ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք այսօր ավելի շատ պետք են գալու գործող իշխանություններին, որպեսզի իրենք գնալով չճխլվեն ղարաբաղյան բանակցությունների բեռի տակ», - ասաց Աշոտյանը: