14/12/2019 09:44
«Ժողովուրդ». Շիրակ օդանավակայանից Wizz Air բյուջետային ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ դեպի Լոնդոն և Փարիզ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն և Փարիզ։ Ի դեպ, այս լոուքոսթերը նախատեսում է թռիչքներն իրականացնել Գյումրու Շիրակ օդանավակայանից։
Հիշեցնենք, որ հաջորդ տարի հայկական ավիաշուկայում կգործի իռլանդական «Ռայն էյր» բյուջետային ավիաընկերությունը, որը մտադիր է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել։ Ի դեպ, այս լոուքոսթերը ևս էժան գնով թռիչքներ կիրականացնի։