14/12/2019 09:52
«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դեռևս որևէ գումար չի վերականգնել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, և նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սույն քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն բազմաթիվ անձանց է հրավիրել հարցաքննության, որոնց մեջ կան նախկին և ներկա ՊԵԿ պաշտոնատար անձինք: Եվ հետաքրքիր է, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դեռևս որևէ գումար չի վերականգնել, ինչը, օրինակ, արել էր ՀՔԾ-ում իր մասով քննվող քրեական գործի շրջանակներում:
Թերթը հիշեցնում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, և գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Եվ Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե:
Սա այն նույն քրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: