14/12/2019 13:14
Պոմպեոն Իրանին և նրա դաշնակիցներին մեղադրել է Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ռազմաբազայի վրա հարձակման համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Իրանին և նրա դաշնակիցներին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում տեղակայված ռազմակայանի վրա հարձակվելու համար: Համապատասխան հայտարարությունը նա զետեղել է Twitter- ի իր էջում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի դաշնակիցների հարձակումը, որի հետևանքով վիրավորել է հինգ իրաքցի զինվորական: ԱՄՆ-ն վճռականորեն կպատասխանի, եթե Իրանը կամ նրա դաշնակիցները վնաս հասցնեն ԱՄՆ անձնակազմին կամ իրաքցի գործընկերներին», - գրել է նա:
Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ երկուշաբթի առնվազն վեց զինծառայող է վիրավորվել Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ռազմաբազայի հրետակոծման հետևանքով: