14/12/2019 14:25
Հոնկոնգում 5 դեռահաս է ձերբակալվել բողոքի ակցիաների ժամանակ սպանության մեղադրանքով
Հոնկոնգի ոստիկանությունն ուրբաթ ձերբակալել է հինգ դեռահասի, որոնք կասկածվում են բողոքի ակցիաների ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության համար, հաղորդվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Ձերբակալվածների թվում երեք տղա և երկու աղջիկ կա, նրանք՝ 15-18 տարեկան են: Բացի սպանությունից, նրանց նաև մեղադրում են անկարգություններ հրահրելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի բողոքի ակցիաների ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ տարեց տղամարդու գլխն աղյուսով հարվածել են, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը: Տուժածը է 70 տարեկան հավաքարար էր, որը որոշել էր հեռախոսով լուսանկարել ցուցարարների և տեղի բնակիչների հրմշտոցը: Այդ ժամանակ էլ նրան վիրավորել են: Նրան հաջողվել է արագ տեղափոխել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների պատճառով նա մահացել է: